Ավստրիայի Զալցբուրգի սառցադաշտերն ուսումնասիրող և մոնիտորինգ իրականացնող ջրաբանները այս տարի Ալպերում սառցադաշտային ծածկույթի զգալի կորուստներ են նկատել, հայտնում է Euronews-ը։
Բերնհարդ Սագելը, ով սառցադաշտերի հետազոտող է Զալցբուրգի համալսարանից. Նշել է. «Եթե ճառագայթման մակարդակը լինի նույնը, ինչ այսօր է, և արևը փայլի 8-9 ժամ, ապա սառցադաշտը կկորցնի իր բարձրությունից մոտ տասը սանտիմետր մեկ տարվա ընթացքում: Սա հսկայական մեծություն է։ Կորցրածը վերականգնելու համար կպահանջվի տասը մետր թարմ ձյուն, որը հետո կվերածվի սառույցի»։
Միայն վերջին 25 տարում Ավստրիայում գտնվող Stubacher Sonnblikkis սառցադաշտը կորցրել է իր զանգվածի կեսը:
Այնտեղ, որտեղ նախկինում տասը մետր հաստությամբ սառույց կար, այժմ մերկ քար է:
Հետազոտողները նշում են, որ եթե միտումը շարունակվի, ապա սառցադաշտի ամբողջական անհետացումը միայն ժամանակի հարց է։ Ավելին, դա վերաբերում է նաև ավստրիական մյուս բոլոր սառցադաշտերին։
Բերնհարդ Սագելը զգուշացրել է. «Ես ակնկալում եմ, որ տասը տարվա ընթացքում սառցադաշտը կդադարի գոյություն ունենալ: Մենք դեռ կարող ենք տեսնել սառույցի փոքր կտորներ: Ելնելով սառցադաշտերի երկրաչափության օրենքներից՝ մեծ վստահությամբ կարող ենք ասել, որ առաջիկա 10-15 տարում 3000 մետրից ցածր բարձրության վրա մենք գործնականում չենք տեսնի դրանցից շատերը»։





























