Միացյալ Նահանգները մուտքի թույլտվության սահմանափակումներ է մտցրել եվրոպական չարտերային ընկերության բարձրաստիճան պաշտոնյաների համար՝ Նիկարագուայի տարածքով «անօրինական ներգաղթը հեշտացնելու» համար, քանի որ Բայդենի վարչակազմը փորձում է զսպել աճող միտումը, ասված է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ։
Միաժամանակ, գերատեսչությունը մանրամասներ չի հայտնել՝ չնշելով ոչ ընկերության, ոչ նրա ղեկավարների, ոչ էլ տարվա ընթացքում տեղափոխված ներգաղթյալների թիվը։
«Ոչ ոք՝ ոչ մաքսանենգները, ոչ մասնավոր ընկերությունները, ոչ պետական պաշտոնյաները չպետք է օգուտ քաղեն խոցելի ներգաղթյալներից», - ընդգծել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Մենք կշարունակենք կիրառել մուտքի թույլտվության սահմանափակումներ անբարեխիղճ տրանսպորտային ընկերությունների սեփականատերերի, ղեկավարների և պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ այս շահագործական պրակտիկայի դեմ պայքարի շրջանակում», -հավելել է Միլլերը:





























