Բելառուսը Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի գործողության արդյունքում կազմակերպված «անօրինական զինված խմբավորումների գործունեությունը կասեցնելու» թեմայով զորավարժություններ է անցկացրել, հաղորդում է Telegraf.news-ը։
«Ստոլին-2024» զորավարժություններն անցկացվել են Բրեստի մարզում՝ Ուկրաինայի և Լեհաստանի հետ սահմանին, ներքին գործերի նախարար Իվան Կուբրակովի գլխավորությամբ։ Զորավարժությունների նպատակն էր «կասեցնել անօրինական զինված խմբավորումների գործունեությունը»։
Բելառուսի ՆԳՆ ղեկավարը նշել է, որ միջոցառման ծրագիրը կազմվել է «հաշվի առնելով իրավիճակը Կուրսկի մարզում», և գլխավորը եղել է «ապահովել բնակչության անվտանգությունը», որպեսզի «թույլ չտանք զինյալների ներխուժումը բնակեցված տարածքներ».:
Կուբրակովն ասել է, որ զորավարժությունների ընթացքում իրենք ոչ միայն անձնակազմ և հատուկ տեխնիկա են գործի դրել, այլև «աշխատանքներ են իրականացրել բնակչության հետ»։ Մարտիկները կիրառել են դիվերսիոն խմբերի դեմ գործողություններ՝ ինչպես քաղաքի ծայրամասերում, այնպես էլ նրա մատույցներում։ Վերջին սցենարը, ըստ նախարարի, համարվում է որպես «ծայրահեղ իրավիճակ»։
«Մեզ համար գլխավորը բնակչության անվտանգությունն ապահովումն է՝ թույլ չտալով զինյալների ներխուժումը բնակեցված տարածքներ։ Նրանք պետք է ոչնչացվեն մատույցներում»,-հայտարարել է Բելառուսի ներքին գործերի նախարարը։
Բրեստի մարզային գործկոմի նախագահ Պյոտր Պարխոմչիկն իր հերթին կարևորել է հարևան պետությունների տարածքից զինված խմբավորումների հնարավոր ներխուժմանը բնակչության նախապատրաստումը՝ մշակելով բոլոր ծառայությունները համակարգելու մեխանիզմներ։ «Մեր ժողովուրդը պետք է տեսնի. Բելառուսը մտադիր չէ հարձակվել որևէ մեկի վրա, բայց միշտ պատրաստ է հետ մղել ագրեսորներին»,- հավելել է նա։





























