Ավստրալիայի հարավ-արևելքում թեթև ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է Վիկտորիայի ոստիկանությունը։
Դրա տվյալներով՝ փոքր ինքնաթիռ է կործանվել Ռեդեսդեյլ շրջանում՝ Մելբուրնից 110 կմ հյուսիս։ Ինքնաթիռի օդաչուն մահացել է։
Ոստիկանությունն ընդգծել է, որ մահացածի ինքնությունը դեռ պարզված չէ, սակայն «միանշանակ պարզվել է, որ ինքնաթիռում այլ անձինք չեն եղել»։ Վթարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար կկատարվի քննություն։

Հասանելի է
русский



























