Փորձարարական Airbus Racer ինքնաթիռը հաջող փորձնական թռիչք է կատարել, որով մինչև 420 կմ/ժ արագություն է զարգացրել։

Սա ուղղաթիռի տիպի մեքենաների համաշխարհային ռեկորդ չէ, որին պատկանում է այս ագրեգատը, հայտնում է «Տեխկուլտ»-ը։ Սակայն, մյուս կողմից, այն «ուղղաթիռ» անվանելն էլ ճիշտ չէ, քանի որ դա մի տեսակ հիբրիդ է՝ ուղղաթիռի և ինքնաթիռի տրամախաչման թեմայի զանազանակերպում:

Բոլոր ուղղաթիռների աքիլեսյան գարշապարը նրանց հիմնական կրող  պտուտակն է (պրոպելլերը): Նախ՝ այն իր ֆիզիկական պարամետրերի պատճառով սահմանափակում է մեքենայի արագությունը։ Երկրորդ՝ ուղղաթիռն օդում է կախվում միայն այս պտուտակի պտտման վրա ծախսած վառելիքի սպառման հաշվին, ինչը չափազանց ոչ խնայողական է։ Ինժեներները բավական երկար ժամանակ այս սահմանափակումները հաղթահարելու ուղիներ էին փնտրում, իսկ Airbus-ի ճարտար մասնագետները գնացին ամենապարզ ճանապարհով։

Փոխարենը, Airbus Racer-ը չունի պոչի պտուտակ, դրա փոխարեն սարքի կողքերում տեղադրված են զանգվածեղ հենարաններ, որոնց վրա հսկա պտուտակներ են տեղադրված: Հենարաններն իրենք են կատարում թևերի, թող  որ փոքր, բայց օդին ապավինվող գործառույթ։ Դրա շնորհիվ օդում կախծված վիճակում հիմնական պտուտակի վրա ծանրաբեռնվածությունը նվազում է և վառելիքի սպառումը պակասում է: Իսկ հորիզոնական թռիչքի ժամանակ մղիչ պտուտակները տպավորիչ քարշող ուժ և հեշտ կառավարում են ապահովում:

Նշվում է, որ երբ Airbus Racer-ը, բարձրություն հավաքելուց հետո, անցնում է բնականոն թռիչքի ռեժիմի՝ հենվելով իմպրովիզացված թևերի վրա, իր նմանակների համեմատ այն սկսում է 15-30%-ով ավելի քիչ վառելիք սպառել: Ապագայում դա նոր չափանիշ կարող է դառնալ, քանի որ առաջին պլան է մղվում էներգախնայողությունը: Ուղղաթիռները ձեռք կբերեն ֆունկցիոնալ թևեր և մի նոր բան կդառնան՝ դեռ ինքնաթիռներ չէ, բայց արդեն դրանց հիշեցնող սարքեր։