Այսօր Կրեմենչուկում տեղի է ունեցել հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և հայկական եկեղեցու հիմնաքարի օծման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է դեսպանության երկրորդ քարտուղար Հայկ Թորոսյանը։ Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը, Կրեմենչուկի քաղաքապետ Վիտալի Մալեցկին, «Ուկրաինայի ազգային համայնքների խորհուրդ» հասարակական կազմակերպության ղեկավար Աշոտ Ավանեսյանը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։

459739959_581627250853556_6909982657701260562_n.jpg (242 KB)

459952098_581627290853552_3913713948295263364_n.jpg (311 KB)

Իր ելույթում Հայկ Թորոսյանը, մասնավորապես նշել է, որ միջոցառումը տեղի է ունենում այն ժամանակաշրջանում, երբ երկու ժողովուրդներն էլ կանգնած են անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ։

Կրեմենչուկի հայ համայնքի այս գեղեցիկ նախաձեռնությունը վկայում է տեղի հայության միասնականության և տեղական իշխանությունների հետ արդյունավետ համագործակցության և Ուկրաինայի ապագայի նկատմամբ վստահության մասին։