Երկնաքերի բարձրությամբ «մեգացունամին» ցնցել է Երկիրը ինը օր շարունակ՝ փակուղի մտցնելով ողջ աշխարհի գիտնականներին։
Ցունամիից ոչ ոք չէր տուժել, բայց 650 ֆուտ բարձրությամբ ալիքը փլուզել էր Էլլա կղզում գտնվող 200 000 դոլար արժողությամբ հետազոտական կայանի ենթակառուցվածքը։
Հետազոտության առաջատար հեղինակ, երկրաբան (Դանիայի եւ Գրենլանդիայի Երկրաբանական ծառայությունից) Սվենեւիգը եւ նրա գործընկերները կարծում են, որ կլիմայի փոփոխությունը հող է նախապատրաստել այդ սողանքի համար՝ քանդելով սառցադաշտը լեռան ստորոտին։ Եվ քանի որ գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը շարունակում է խորտակել Երկրի բեւեռային շրջանները, ավերիչ սողանքները կարող են ավելի տարածված դառնալ։
Գիտնականներն իրենց եզրահանգումները հրապարակել են Science ամսագրում։ Ցունամիի ազդանշանը ուժեղ է եղել ինը օր շարունակ։ Նման սեյսմիկ իրադարձությունները շատ ավելի արագ են մարում, միջինը երկրաշարժը տեւում է մի քանի վայրկյանից մինչեւ մի քանի րոպե։
Ավելի ուշ ի հայտ են եկել տեղեկություններ զանգվածային սողանքի մասին Արեւելյան Գրենլանդիայում, 2023թ. սեպտեմբերի 16-ին։ Հետազոտողների թիմը Սվենեւիգի գլխավորությամբ սողանքի թվային վերակառուցում է կատարել։
Գիտնականները նաեւ օգտագործել են գերհամակարգիչներ մեգացունամիի մոդելավորման համար, որը քայքայել է 33 մլն խորանարդ մետր քար եւ սառույց։ Կանգնած ալիքները ներս ու դուրս էին անում ֆյորդի ներսում՝ սեշլ երեւույթն առաջացնելով։ Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ հենց այդ սեյշերն են դարձել իննօրյա սեյսմիկ ակտիվության պատճառ, որը ցնցել է Երկիրն անցած տարի։





























