Հնդկաստանի իշխանությունները ձերբակալել են մոտ հարյուր ցուցարար աշխատակիցների եւ արհմիությունների ղեկավարների, որոնք դեմ են ցածր աշխատավարձերին Samsung Electronics գործարանում։ Այս մասին տեղեկացրել է տեղի ոստիկանությունը։

Իրավապահ մարմինների տեղեկացմամբ՝ աշխատողները քայլերթ էին նախատեսել՝ դրա համար պաշտոնական թույլտվություն չունենալով։ Օկրուգի ոստիկանության ներկայացուցիչ Կանչիպուրամ Սանկար Գանեշը Reuters գործակալությանը տեղեկացրել է, որ մոտ 100 աշխատողներ «կանխարգելիչ կալանքի» տակ են։ Ավելի մանրամասն տեղեկություն չի ներկայացվում։

Սրիպերումբուդուր քաղաքում գտնվող կորեական ընկերության ձեռնարկությունում գործադուլը սկսվել է անցած շաբաթվա սկզբին։ Դրա մասնակիցները վրաններ են խփել գործարանի շենքի առջեւ, ցույցին մասնակցում է հարյուր մարդ։ Նրանք պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը եւ կրճատել աշխատանքային օրը։

Այդ գործարանում, որտեղ արտադրվում են կենցաղային տեխնիկա, սառնարաններ եւ հեռուստացույցներ, մոտ 14,8 հազար աշխատակից կա։ Ձեռնարկությունը զգալի ավանդ է ներդնում Հնդկաստանում Samsung-ի տարեկան եկամուտի մեջ՝ 12 մլրդ դոլարի չափով։