Ճապոնական Yamaha Motor Corporation-ի նախագահ Յոսիհիրո Հիդական դանակահարվել է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա 33-ամյա դուստրը բերման է ենթարկվել սպանության փորձ կատարելու կասկածանքով, հայտնում է Asahi թերթը։

Նրա խոսքով՝ երկուշաբթի առավոտյան՝ ժամը երեքին մոտ, կասկածյալը ոստիկանություն է զանգահարել և հայտնել, որ հայրը ծեծի է ենթարկել իրեն։ Դեպքի վայր ժամանած իրավապահները բնակարանում հայտնաբերել են Yamaha Motor-ի ղեկավարին՝ ձեռքի դանակի 15 սանտիմետրանոց վերքով։ Նա նրանց ասել է, որ իր վրա հարձակվել են քնած ժամանակ։

Թե ինչն է եղել միջադեպի պատճառը, դեռ հայտնի չէ։ Միաժամանակ, ըստ Niti-Tere հեռուստաալիքի, կասկածյալն արդեն ոստիկանություն էր դիմել դեպքի նախորդ օրը երեկոյան։ Քննիչների կարծիքով՝ նույն բնակարանում ապրող հոր և դստեր հարաբերություններում կարող էին խնդիրներ լինել։