Մոլդովայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, հայտնում է Point.md-ը:

Ըստ Nokta.md-ի՝ էպիկենտրոնը Վրանչայի գոտում է՝ 130 կմ խորության վրա, Բրաշովից 52 կմ դեպի արևելք։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Նշվում է, որ ցնցումները զգացվել են Ռումինիայում, Մոլդովայում, Ուկրաինայում և Բուլղարիայում։ Երկրաշարժը տեսանկարահանվել է նույնիսկ Moldova1 հեռուստաալիքի ուղիղ եթերում՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի ելույթի պահին։