Սլովակիայի իշխանությունները հաշվարկել են հեղեղումների պատճառած վնասը, նախնական տվյալներով՝ այն  կազմում է  20 մլն եվրո։ Այս մասին տեղեկացրել է Dennik N պորտալը՝ հղում կատարելով Սլովակիայի փոխվարչապետ, շրջակա միջավայրի պահպանության նախարար Տոմաշ Տարաբային։

Տարաբայի խոսքով՝ առայժմ հնարավոր չէ ստույգ գնահատել վնասը, բայց այն «պետք է «միլիոն եվրոների հասնի»։

Դունայի ջրի մակարդակը Բրատիսլավայի շրջանում՝ 9,7 մետր, ամենաբարձրն է 2013-ից ի վեր։ Այն ժամանակ գետը բարձրացել էր 10,3 մետրով։

Սեպտեմբերի 16-ին Դունայը հեղեղել է Սլովակիայի մայրաքաղաքի կենտրոնական մասի ափերը։ Տեղական իշխանության ծառայությունները պաշտպանական պատնեշներ են դրել քաղաքի՝ գետին հարող մասերում, իսկ ոստիկանությունը խորհուրդ չի տալիս քաղաքի բնակիչներին մոտենալ Դունային։ Այցելությունների համար փակվել է նաեւ Բրատիսլավայի ամրոցը, քանի որ նրա պատերից մեկը քանդվել է ջրի ազդեցությունից։