Իսպանիայի քաղաքացիական գվարդիան առգրավել է 5,4 տոննա հաշիշ եւ ձերբակալել չորս մարդու։ Այս մասին նշվել է իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրությունում։
Նրանց տեղեկացմամբ՝ ոստիկանությունը կալանավորել է թմրանյութեր տեղափոխող նավակ Գվադալկվիվիր գետի գետաբերանում։
Նշվել է, որ հետաքննությունը շարունակվում է, ուստի գործի շրջանակում նոր ձերբակալությունները չեն բացառվում։





























