Թերթը գրում է, որ ՀՀԿ-ին չի հաջողվի  Աժ այս քառօրյայում կյանքի կոչել ՀՀԿ խորհրդի նիստի որոշումներից մեկն ու Աժ փոխխոսնակ դարձնել Էդուարդ Շարմազանովին: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երկուշաբթի օրը մեկնարկող Աժ քառօրյայում Աժ փոխխոսնակի ընտրության մասին խոսք չկա:

«Բանն այն է, որ այդ հարցը տեխնիկապես հնարավոր չէ պարզ պատճառով. Աժ փոխխոսնակներից ոչ մեկը դեռեւս հրաժարական չի ներկայացրել: Ուստի տրամաբանական է, որ երկուշաբթի օրը մեկնարկելիք Աժ քառօրյայի օրակարգում ընդգրկված չէ Աժ փոխնախագահի ընտրության հարցը:

Հիմա իշխանություններն այս հարցի լուծման համար ունեն մեկ ճանապարհ. Աժ նախագահ ընտրելուց հետո Աժ արտահերթ նիստ հրավիրել: Կամ էլ սպասել մինչեւ փետրվար, երբ կմեկնարկի հաջորդ քառօրյան: Դատելով ՀՀԿ տրամադրություններից՝ նրանք պատրաստվում են Շարմազանովի ընտրության հարցը լուծել հնարավորինս շուտ, այսինքն՝ արտահերթի միջոցով»,- գրում է «Ժողովուրդ»-ը: