Սփյուռքահայերի մի շատ մեծ տոկոս երբեւէ դեռեւս չի եղել Հայաստանում, եւ սա շատ մեծ հնարավորություն է մեր երկրի համար, միաժամանակ մեծ բացթողում մեր քաղաքականությունների տեսանկյունից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երեւանում ընթացող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ նշեց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:
«Այն սփյուռքահայը, որը երբեւէ չի եղել Հայաստանում, շատ մեծ վտանգ կա, որ ինքը կկտրվի հայկականությունից ու Հայաստանից: Սփյուռքահայերի ներկայությունը Հայաստանում ունի մեծ նշանակություն ոչ միայն զբոսաշրջության տեսանկյունից: Մենք ունենք տասնյակ նխագծեր, որտեղ մեր սփյուռքահայերի ներդրումները առաջանցիկ էֆեկտներ են ունեցել: Մասնավորապես, գինեգործության ոլորտն իր զարգացումը Հայաստանում սկսել է սփյուռքահայերի ներդրումներից»,-ասաց նա:





























