Սիրիան փակել է Թուրքիայի Գազիանթեփ (Այթափ) քաղաքում գտնվող իր հյուպատոսությունը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Գազիանթեփում գործող Սիրիայի հյուպատոսությունը դադարեցրել է իր աշխատանքը։ Հյուպատոսության մուտքի մոտ թուրքերենով եւ արաբերենով գրված է, թե Սիրիայի արաբական հանրապետության հյուպատոսությունը մինչեւ նոր ծանուցումը փակ է լինելու։
Նշվում է, որ թեմայի հետ կապված որեւէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել։ Հյուպատոսության մոտ դեռեւս գործում է ոստիկանական կետը, իսկ Սիրիայի դրոշը դեռ չի իջեցվել։
Սիրիան Գազիանթեփում իր հյուպատոսությունը բացել էր 2005 թվականին։




























