Տափօղակով հոկեյի Դեթրոյթ ակումբի հարձակվող Պատրիկ Իվզը բաց կթողնի 6-8 շաբաթ` ծնոտի կոտրվածքի պատճառով, գրում է allhockey.ru-ն:

Հարձակվողը վնասվածք է ստացել շաբաթ օրը Նեշվիլի հետ խաղում, երբ պաշտպան Ռոման Յոսի փոխանցման ժամանակ, տափօղակը դիպել է նրա դեմքին: