ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել, սակայն նա դեռ չի այցելել այնտեղ:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ զոհված զինծառայողների ծնողերը նախորդ գիշերվանից  Եռաբլուրում են՝ թույլ չտալու Փաշինյանի մուտքն  այնտեղ: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական վերնախավի հետ սովորաբար վաղ առավոտյան էր այցելում Եռաբլուր: