Բենզալցակայանների հետ կապված այս տարվա տեմպերը մտահոգում են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին,  Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Վստահ եմ, որ դեռ աշխատանք ունենք, ու շատ տեղերից բենզալցակայանները պետք է դուրս գան: Եկեք այս շաբաթ խորհրդակցություն կանցկացնենք, որ հասկանանք առանձին դեպքերում ինչ խնդիրներ ունենք և խնդրի համալիր լուծման համար այլ գերատեսչություններից ինչ ուժեր պետք է ներգրավվեն»,- ասաց նա:

Ավինյանը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում շատ ինտենսիվ ու շատ մեծ ծավալով աշխատանք է տարվել այդ ուղղությամբ:

«Տեմպն էականորեն թուլացել է, այդ տեմպը պետք է վերականգնել: Իրավական առումով ամենապարզ գործերն արվել են, բայց առանց նորմատիվային կանոնների պահպանման Երևան քաղաքում որևէ  բենզալցակայան չպետք է աշխատի: Այս տրամաբանությունից հետքայլ չենք անելու»,- ասաց Տիգրան Ավինյանը: