Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2009թ. նոյեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների եւ այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են 25.9 լիտր ոգելից խմիչք, որից 22.4 լիտրն ինքնաշեն, 69 հատ բջջային հեռախոս, 106 կտրող-ծակող առարկաներ եւ 3 հատ ինտերնետ ցանցին միանալու մոդեմ սարք:
ԱՆ Քրեակատարողական վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացիական բժշկական հաստատություն է տեղափոխվել 2 դատապարտյալ, իսկ քաղաքացիական բժշկական հաստատությունից քրեակատարողական հիմնարկ է վերադարձել բուժման նպատակով նախկինում տեղափոխված 1 դատապարտյալ:



















