«Հայկական ավիաուղիներ» (Armenian Airlines) ավիաընկերությունը ս.թ. դեկտեմբերի 1-ից մեկնարկելու է Երևան - Վոլգոգրադ - Երևան երթուղով չվերթերը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից NEWS.am-ին հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ armenianairlines.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:





























