49,93% ձայն է հավաքում «Եդինայա Ռոսիա»-ն` առավոտյան ժամը 06.45-ի տվյալներով, արձանագրությունների 90%-ի  մշակումից հետո: «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն հավաքել է 13,09%, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը`11,65%:

«Ինտերֆաքս»-ի տեղեկացմամբ` այս արդյունքները հրապարակվել են ՌԴ ԿԸՀ շենքում գտնվող տեղեկատվական կենտրոնի մոնիտորներին: Համաձայն ստացված տվյալների` «Պատրիոտի Ռոսիի»- հավաքել է քվեների 0,96%-ը, «Յաբլոկո»-ն`3,14%-ը, «Պրավոյե դելո» կուսակցությունը`0,58%-ը

Հիշեցնենք, Ռուսաստանում դեկտեմբերի 4-ին Պետական դումայի ընտրություններն են կայացել: Կիրակի երեկոյան ՌԴ ԿԸՀ ղեկավար Վլադիմիր Չուրովը լրագրողներին ասել է. «Կարելի է ասել. ընտրությունները կայացան»:

Գիշերվա տվյալներով` արձանագությունների 61%-ի մշակումից հետո «Եդինայա Ռոսիա»-ն հերոսաբար հաղթահարել էր 50 տոկոսի արգելքը, բայց առավոտյան կողմ տոկոսը նվազել է: