Եգիպտոսում այսօր` դեկտեմբերի 5-ին, սկսվում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլը:

Երկօրյա քվեարկության արդյունքում կորոշվեն 52 մանդատների տերերը. նրանց հետ կմրցակցեն հիմնականում առաջին փուլում հաղթանակած երկու իսլամիստական կուսակցությունների թեկնածուները, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում հաղթել է «Մահմեդական եղբայրներ»-ի քաղաքական թեւը` «Ազատություն եւ արդարություն» կուսակցությունը, որը հավաքել է քվեների 40%-ը:

Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլին  մասնակցել է ընտրողների 62% տոկոսը (8,5  մլն մարդ): Քվերակության տվյալներով` Եգիպտոսի 27 նահանգներից իննում «Մահմեդական եղբայրներին» հաջորդում է  սալաֆիթական «Ալ Նուր» կուսակցությունը եւ Եգիպտոսի լիբերալ եւ ձախ կուսակցությունների  դաշինքը:

Դեկտեմբերի 7-ին կհրապարակվի կառավարության նոր կազմը: