ԱԺ այսօր` դեկտեմբերի 5-ին մեկնարկած քառօրյայում հնարավոր չի լինի ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին դարձնել ԱԺ փոխնախագահ, քանի որ այս պահի դրությամբ ԱԺ երկու փոխնախագահների պաշտոններն էլ զբաղված են:
Խնդիրն այն է, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնը թափուր կմնա միայն այն ժամանակ, երբ Սամվել Նիկոյանն ընտրվի ԱԺ նախագահի պաշտոնում, իսկ քանի դեռ նման բան տեղի չի ունեցել, ԱԺ քառօրյայի օրակարգում չի կարող ընդգրկվել խորհրդարանի փոխխոսնակի ընտրության հարցը:
Այսինքն, Շարմազանովին ԱԺ փոխնախագահ ընտրելու համար պետք է արտահերթ նիստ հրավիրվի կամ ԱԺ հերթական քառօրյայից հետո, կամ քառօրյայի նիստերի օրերին` ժամը 18:00-ից հետո:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ խորհուրդն իր դեկտեմբերի 1-ի նիստում որոշում է կայացրել ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Սամվել Նիկոյանի, իսկ ԱԺ փոխնախագահի պաշտոնում Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը:
Իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում Շարմազանովին կփոխարինի Գագիկ Մելիքյանը:




























