Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության պետի տեղակալ և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույր Կիմ Յո Չժոնը հերթական սպառնալից հայտարարությունն է արել՝ պնդելով, որ Միացյալ Նահանգներն «ամբողջ մոլորակը սարսափելի միջուկային աղետի» վտանգի է ենթարկում։ Նրա հայտարարությունը հրապարակել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
Ըստ ԿԺԴՀ-ի ղեկավարի քրոջ, Ուկրաինային 8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու ԱՄՆ հայտարարությունը «լուրջ սխալ և հիմար արարք է»։
Կիմ Չեն Ընի քույրը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Արևմուտքը «չպետք է անտեսեն և թերագնահատեն Ռուսաստանի խիստ նախազգուշացումները»:
«Կկարողանա՞ն ԱՄՆ-ը և Արևմուտքը հաղթահարել միջուկային գերտերություն Ռուսաստանի դեմ իրենց ներկայիս անվախ ռազմական արկածախնդրության հետևանքները: Ուկրաինային հետագա արկածախնդիր ռազմական գործողություններ ձեռնարկելուն օգնելը պարզապես վտանգավոր խաղ է: Դա նաև անպատասխանատու արարք է, որը ստիպում է շատերին հույս դնել միայն հաջողության վրա՝ ենթարկելով նրանց մեծ աղետի վտանգի։ Աղետն անխուսափելի է, եթե չդադարեցվի Զելենսկիի խելագարությունը», - պնդել է Կիմ Յո Չժոնը։





























