Արաբական միացյալ էմիրությունների մշակույթի նախարարության հատուկ հրավերով եւ Աբու Դաբիում ՀՀ դեսպանության աջակցությամբ ու կազմակերպությամբ ԱՄԷ Ազգային տոնի 40-ամյա հոբելյանի կապակցությամբ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը Հայաստանի պարի պետական համույթը համերգներով հանդես է եկել Աբու Դաբի, Դուբայ, ալ-Այն, Ում ալ-Կուվեյն էմիրություններում:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ազգային տոնի կապակցությամբ հրավիրված էին 3 տասնյակին հասնող տարբեր երկրների համույթներ, անհատ կատարողներ, նվագախմբեր ու արվեստագետներ:
Համերգների ընթացքում պարի պետական համույթն արժանացել է հանդիսատեսի բարձր գնահատականին: Տեղական իշխանությունների կողմից համարվելով լավագույն համույթ, ԱՄԷ մշակույթի նախարարության առաջարկով համույթի ելույթը հեռարձակվել է հանրահայտ DubaiTv արբանյակային հեռուստաընկերության ուղիղ եթերով:
Համերգային ծրագիրը լայնորեն լուսաբանվել է նաեւ տեղական լրատվամիջոցներով:




























