ՀՅԴ խմբակցությունն առայժմ չի որոշել` խորհրդարանի խոսնակի թեկնածուներից ում է սատարելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը:

«Դժվար է ասել, մենք դեռ չենք կողմնորոշվել», – ասել է նա խորհրդարանի միջանցքում:  Պատասխանելով հարցին, թե արդյոք Դաշնակցությանը ձեռնտու է «Ժառանգություն» խմբակցության թեկնածու Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը, Շահբազյանը  նշել է. «Ժամանակ է պետք»:

Հիշեցնենք, որ խոսնակի երկու թեկնածուներ են առաջադրված` Հայաստանի իշխող կուսակցությունից Սամվել Նիկոյանը եւ ընդդիմադիր «Ժառանգություն»  կուսակցությունից` Լարիսա Ալավերդյանը: Խորհրդարանի խոսնակի ընտրությունները  կկայանան դեկտեմբերի 6-ին: