Թուրքիայում 2012-ից շուկա դուրս կգա Oscar Makina ընկերության կողմից արտադրված Թուրքիայի առաջին էլեկտրական սնուցմամբ ավտոմեքենան։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի առաջին էլեկտրական սնուցմամբ Oscar City մակնիշի մեքենայի նախագծողներից Ջան Ջունեյթ Աշըքլարը նշել է, թե նոր մեքենան կզարգացնի մինչեւ 90 կմ/ժամ արագություն՝ մեկ լիցքավորմամբ անցնելով մինչեւ 160 կմ տարածություն։ «Մեր նախագծած մեքենան տան էլեկտրականության եւս կարող է լիցքավորվել։ Մենք նախագծել ենք մեքենայի 2 տեղանոց տարբերակը, սակայն մտածում ենք առաջիկայում ստեղծել նաեւ 4 տեղանոցը։ Մեքենայի գինը կկազմի 12-ից 15 հազար ԱՄՆ դոլար»,-ասել է Ջան Ջունեյթ Աշըքլարը։



























