Թերթը գրում է, որ այն օրը, երբ որոշվեց, որ Աժ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը չի զբաղեցնելու Աժ փոխնախագահի պաշտոնը, նա դադարեց մասնակցել Աժ նիստերին:

«Երեկ, երբ նույնիսկ ՀՀԿ ամենաէկզոտիկ պատգամավորներն էին եկել Աժ, Նաղդալյանը բացակայում էր: Տեղեկություններ կան, որ նա կարող է բացակայել ոչ միայն այս գումարման Աժ նիստերին, այլեւ ներկա չլինել մյուս խորհրդարանում: Միակ խնդիրն այն է, որ Նաղդալյանը ՀՀԿ կանանց խորհրդի նախագահն է, եւ եթե նրան չընդգրկեն առաջիկայում կազմվելիք ՀՀԿ ցուցակում, հնարավոր է, որ ՀՀԿ-ական կանայք ձայն չտան կուսակցությանը: Ի դեպ, երեկ խորհրդարան չէր եկել նաեւ Հովիկ Աբրահամյանը: «Աբիժնիկների» քանակը շատանում է»,- գրում է «Հրապարակ»-ը: