Երկուշաբթի, հոկտեմբերի 7-ի գիշերը ռուսական զորքերը կառավարվող ավիառումբերով հարվածներ են հասցրել Խարկովին եւ Խարկովի մարզին, տեղեկացրել է РБК-Украина-ն։

Խարկովի մարզային ռազմական վարչության ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ կառավարվող ավիառումբն ընկել է Խարկովի Շեւչենկոյի շրջանի անտառային այգում, տուժածներ չկան։ Մեկ այլ ռումբ ընկել է բնակելի տան վրա Չերկասկայա Լոզովայա գյուղում (Խարկովի մարզ), տուժել է երեք հոգի, տեղեկացրել է պաշտոնյան։

Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր հերթին տեղեկացրել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքը ենթարկվել է ռուսական անօդաչուների գրոհին։ Քաղաքում աշխատում է ՀՕՊ-ը, լսվել են պայթյունների ձայներ Կիեւի տարբեր շրջաններում։