Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի երկրորդ փուլն իրականացվել է Արմավիրի և Լոռու մարզերում: Ծրագրին երկու մարզերից մասնակցել է 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ձեռք բերած 41 զինծառայող:

«Իմ քայլը» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ յուրաքանչյուր շահառուի համար կազմվել է անհատական զարգացման պլան, որի հիման վրա կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստման (հաշվապահություն, սոցիալական մեդիա մարքեթինգ, ծրագրավորում, 3D մոդելավորում, միջոցառումների կառավարում, չրագործություն, օտար լեզուներ և այլն)  ու բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացներ:

Մասնագիտական վերապատրաստման դասընթացների հաճախել են ծրագրի մասնակիցներից 19-ը, իսկ բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացների՝ 32-ը, որի արդյունքում ներկայացրել են բիզնես պլաններ: Հիմնադրամը ներկայացված բիզնես պլաններից հաստատել է 27-ը (մեղվաբուծություն, ջերմոցային տնտեսություն, կահույքի արտադրություն, ֆոտոստուդիա, չի արտադրություն, ավտոտեխսպասարկում և այլն) և տրամադրել անհրաժեշտ ֆինանսավորում դրանք կյանքի կոչելու համար:

Ծրագրի արդյունքում պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ձեռք բերած 5 զինծառայող մշտական աշխատանքի է անցել տարբեր կազմակերպություններում, իսկ 27-ը սկսել են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի երրորդ փուլն իրականացվում է Կոտայքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում:  Ծրագրին երեք մարզերից մասնակցում է 83 շահառու: