Ռուսական «Ֆորտունա» ձկնորսանավը աղետի է ենթարկվում Բերինգի ծովում՝ Կամչատկայի ափերի մոտ: Արտակարգ դրության ահազանգը փրկարարներին է հասել նոյեմբերի 11-ի երեկոյան: Նավի վրա 16 հոգանոց անձնակազմն է: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ձկնորսների կյանքին վտանգ չի սպառնում:

Նավը հոսանքազրկված է եւ կանգ է առել՝ վառելիքային համակարգի անսարքության պատճառով: Միջադեպի շրջանում է գտնվում սահմանապահ պարեկանավը՝ պատրաստ օգնության հասնելու կործանվող նավին: Ներկայումս «Ֆորտունա»-ի անձնակազմն իր ուժերով փորձում է վերացնել անսարքությունները: