Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ-ին արված համագործակցության առաջարկը շատ պարզ քայլ է, որոնք պետք է կապել նախընտրական գործընթացների հետ: Նման կարծիք, այսօր` դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Հայաստանում նախընտրական քաղաքական գործընթացներն արդեն սկսվել են, եւ իմ կարծիքով, դրանք շատ պարզ քայլեր են, որոնք պետք է կապել նախընտրական գործընթացների հետ»,-ասել է նա:

Հարցին, թե հնարավո՞ր է նման համագործակցություն, Աբրահամյանը, խորհուրդ է տվել դիմել ՀԱԿ-ին եւ ԲՀԿ-ին:

«Քաղաքական ուժերը պետք է հստակեցնեն, թե ում հետ են գնում: Ես գտնում եմ, որ կոալիցիա կա` ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր», եւ այս կոալիցիան գործում է»- ասել է նա:

Հարցին` ՀԱԿ-ը տեղ կունենա՞, արդյոք, առաջիկա խորհրդարանում, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Դա իհարկե ժողովուրդը կորոշի, բայց ես տեսնում եմ, որ ՀԱԿ-ը տեղ կունենա Ազգային Ժողովում»: