«ՏաԹեւեր» ճոպանուղին դեկտեմբերի 12-19-ին, ուղեւորափոխադրումներ չի իրականացնելու, որը պայմանավորված է շահագործման աշնանային ռեժիմից ձմեռայինին անցմամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան  Ղազարյանը, վերոհիշյալ ժամանակահատվածում «ՏաԹեւեր» ճոպանուղու կառավարման էլեկտրոնային եւ մեխանիկական համակարգերը հարմարացվելու են Սյունիքի մարզի եղանակային փոփոխություններին: Ըստ այդմ, ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից (քամիներ,  օդի հարաբերական խոնավություն եւ այլն), իրականացվելու են կառավարման համակարգերի եղանակային ռեժիմների փոփոխություններ:

Նշված ժամանակահատվածում շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայեր» ընկերության մասնագետների կողմից իրականացվելու է նաեւ ճոպանուղու տարեկան տեխնիկական զննման եւ սպասարկման աշխատանքներ: