Ստամբուլի ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալվել են հասարակության մեջ «Քարագյումրուք» անունով ավազակախմբի 10 անդամների։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանությունը 6 ամիս իրականացված հետապնդումներից հետո դեկտեմբերի 6-ի առավոտյան համաժամանակյա գործողությունների արդյունքում ձերբակալել է «Քարագյումրուք» անունով ավազակախմբի 10 անդամներին, որոնց մեջ են նաեւ հիշյալ ավազակախմբի պարագլուխ Նեժաթ Էրգինը եւ նախկին Միսս Թուրքիա Նեսիլհան Օնդերը։
Ձերբակալվածնները մեղադրվում են բռնություններ եւ շանտաժ իրականացնելու մեջ։

































