Փարիզում դեկտեմբերի 7-ին տեղի կունենա Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի ընդունման 20-ամյակին նվիրված ընդունելություն, որի շրջանակում կկայանա «Արցախ. հայ արվեստների եւ ավանդույթների պարտեզ» գրքի շնորհանդեսը: NEWS.am-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից հայտնեցին, որ հրավիրյալների թվում են մեծաթիվ ֆրանսիացի խորհրդարանականներ, սենատորներ, լրագրողներ, մտավորականներ: Միջոցառումն իրականացվում է Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության նախաձեռնությամբ:
Նշենք, որ «Արցախ` հայ արվեստների եւ ավանդույթների պարտեզ» գիրքը լույս է ընծայվել Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության կողմից եւ Ֆրանսիայում գործող «Սատար Լեռնային Ղարաբաղին» կազմակերպության աջակցությամբ: Գրքում ներկայացված է Արցախի պատմությունը, հնագիտական հարստությունը, ճարտարապետությունը` բազաքանակ եկեղեցիներով, վանքերով ու մատուռներով, խաչքարերով, ձեռագիր մատյաններով, գորգագործության արվեստով:



























