Մայրաքաղաքում փոշու արտանետումների կանխարգելմանն ուղղված վերահսկողական միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվող բազմաբնակարան շենքի կառուցման ընթացքում արձանագրել են մթնոլորտային օդի պահպանման պահանջների խախտումներ։

Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ շինաշխատանքները տեղում կասեցվել են, տրվել թերությունները վերացնելու հանձնարարականներ։

Հաջորդ իսկ օրը կառուցապատողի կողմից շտկվել են թերությունները՝ ճանապարհն ամբողջությամբ խճապատվել է և պարբերաբար ջրվում է։

Շինաշխատանքների կասեցումը վերացվել է։