NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «Asbarez»-ում հրապարակված Կարեն Եգպարյանի հոդվածը.

«Թվում է, տարվերջը «իրավաբանական սեզոն» է դառնում: Կհիշեք, որ ԱՄՆ իններոդ օկրուգի վերաքննիչ դատարանը  քննարկել էր Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում ապահովագրական վճարումների հետ կապված գործը: Երեք դատավորից բաղկացած դատարանը ոչ բարենպաստ դատավճիռ էր կայացրել, սակայն հետո,  երբ դատավորներից մեկը միտքը փոխել էր, կայացվել էր միանգամայն հակառակ բնույթի վճիռ:

Հիմա, կարծես թե, դատարանը որոշել է կրկին վերնայել այդ հարցը: Ինչո՞ւ: Քանի որ Թուրքիայի կառավարությունը եւ գերմանական ապահովագրական ընկերությունները, որոնք մասնակցում են «Մովսիսյան» կոչվող գործին, բողոքարկել են վերջին վճիռը:

Գործի կարճ նկարագրությունները` փաստերի եւ փաստաթղթերի հետ,  դատարանին կներկայացվեն դեկտեմբերի կեսերին, իսկ լուսումները, ըստ ամենայնի, տեղի կունենան մի քանի ամիս անց:

Սակայն ի՞նչը կարող է դրա պատճառ հանդիսանալ:  Միգուցե  հազիվ նկատելի, նենգ ճնշո՞ւմը կառավարական շրջանակների կողմից:  Ենթադրում եմ, որ դա հնարավոր է, սակայն կա եւս մեկ գործ,  որը ճանապարհ է հարթում դատարանի միջոցով եւ որն արտաքուստ նման է «Մովսիսյան» գործին: Եւ այդ գործն այնպիսի ընթացք է ստանում, որը հակառակ արդյունք է առաջացնում մեր գործի համար, քանի որ դատարանը ցանկանում է  պարզել այդ հարցը:

Նշված գործը  (որը կոչվում է «Ֆոն Զահեր») վերաբերում է  Հոլոքոստի շրջանի արվեստի գործի կողոպտմանը եւ Կալիֆոռնիայի օրենսդրությանը: Արվեստի գործի ներկայիս տերը` Նորթոն Սայմոնի թանգարանը պնդում է, որ  քանի որ դաշնային կառավարությունը պայմանավորվածություն ունի, որի միջոցով կարգավորվում են նման հարցերը,  նահանգը չի կարող ընդունել դաշնային կանոններին հակասող օրենք:

Ակնհայտ է, որ թեեւ ոչ ճշգրիտ, սակայն այս երկու գործերի միջեի «նմանություն» կա  դաշնային եւ նահանգային մակարդակների հետ կապված: Սակայն առանցքային տարբերությունն այն է, որ հայկական գործի առումով չկա  որ մի դաշնային քաղաքականություն, որը նահանգին կարգելեր  Հայոց ցեղասօպանության փաստի հիմնա վրա օրենք ընդունել:

Առանձին գոյություն ունի նահանգների` օրենք ընդունելու իրավունքը: Այս կապակցությամբ մեր կողմը կարող է ունենալ այն նահանգների աջակցությունը, որոնք, բնականաբար, չեն ցանկանում սահմանափակել իրենց լիազորությունները»: