Մինչև օրս բերում եք թոշակառու երգիչներին, այո, ժամանակին փառահեղ, բայց հիմա արդեն թոշակառու երգիչներայսօր և ծախսում եք մեր երևանցիների փողերը դրա վրա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ ասաց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Սեդա Տեր-Մինասյանը՝ անդրադառնալով աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի երևանյան համերգներին:
Արձագանքելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ շատ է ցավում, որ նման մտքեր է լսում. «Շատ ցավում եմ, որ այս մտքերն արտահայտում եք: Մարդիկ, որոնք հսկայական վաստակ ունեն համաշխարհային երաժշտության ասպարեզում, 12 «Գրեմի» մրցանակակիր մարդու մասին նմանատիպ եզրույթով կարող է խոսել Երևանի ավագանու անդամը: Ինչ վերաբերում է մեր օպերային երգիչների վաստակին, ապա եթե մի փոքր էլ փորձեք խորանալ և հասկանալ նույն այդ մարդը ինչ ազդեցություն է ունեցել մեր երիտասարդ երգիչների կայացման ճանապարհին և ինչ ազդեցութուն է շարունակում ունենալ, կարծում եմ ձեզ մոտ նման հարցեր չէին առաջանա»,-ասաց նա:





























