Ամերիկյան Միսսուրի նահանգի բնակիչներից մեկը պատմել է, որ իրեն հանգստյան օրը կանչել են աշխատանքի, ինչի շնորհիվ վիճակախաղով 1 միլիոն դոլար է շահել, հայտնում է UPI-ն։

Փերի շրջանի բնակիչներից մեկը Միսսուրիի վիճակախաղի պաշտոնյաներին ասել է, որ աշխատանքի գնալիս բենզիզնի կարիք զգալով՝ ճանապարհին կանգ է առել Փերիվիլի խանութներից մեկի մոտ:

«Նրանք ինձ կանչեցին, քանի որ օգնության կարիք ունեին,- ասել է բնակիչը,- Եվ ես ստիպված էի կանգնել, որպեսզի ինքս բենզին լցնեմ մեքենան: Ապա վերցրեցի տոմսերից մեկը»:

Տղամարդը ընտրել է տոմսը և նույն օրն իր գրասեղանի մոտ ստուգել՝ շահելով 1 միլիոն դոլար մրցանակը: Նա կանչել է կնոջը, որպեսզի վերջինս ևս ստուգի տոմսը: Ամուսինները ցնցվել են նման հաջողությունից:

«Հավատս չէր գալիս,- ասել է շահողը,- Նախքան վիճակախաղի գրասենյակ հասնելը ես նույնիսկ վստահ չէի, որ դա իրական է»: