Ամերիկյան դերասան Ալեք Բոլդուինը հրաժարվել է դադարեցնել իր սմարթֆոնով «Words with Friends» խաղալը այն պահին, երբ ինքնաթիռը Լոս Անջելեսի օդանավակայանում թռիչքի է պատրաստվել:
Համառ դերասանին խնդրել են լքել American Airlines ավիաընկերության ինքնաթիռը, եւ նա նախընտրել է ուշանալ Նյու-Յորքից, բայց չդադարեցնել խաղը:
Բոլդուինի մամուլի քարտուղարը Reuters-ին հայտնել է, որ դերասանը սիրում է այդ խաղը, նախընտրել է թռիչքից հրաժարվել, քան այն դադարեցնել: Այդ օրը ավելի ուշ Բոլդուինը մեկ այլ չվերթով Նյու Յորք է մեկնել:
Դերասանն իր Twitter.com միկրոբլոգում գրել է, որ դա American Airlines-ով իր վերջին թռիչքն էր, որի անձնակազմը, դերասանի խոսքով, բաղկացած է «1950-ական թվականներին թոշակի գնացած ֆիզկուլտուրայի ուսուցիչներից»:



























