Թերթը գրում է, որ միջազգային հեղինակավոր «Մուդիս» (Moody`s) վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներն այսօր ժամանեցին Երեւան: «Ընթերցողներին հիշեցնենք, որ վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե չի հավատում այն վարկանիշային կազմակերպությանը, որը Հայաստանի տնտեսության արդի վիճակը գնահատել էր աշխարհում վերջինից երկրորդը: Եվ նշել էր, թե վստահում է մի քանի կազմակերպության միայն` այդ թվում հայտնելով նաեւ «Մուդիսի» անունը: Բայց, ի «դժբախտություն» նրա, «Մուդիսը» նոյեմբերի 21-ին հրապարակել էր հատուկ զեկույց, որով Հայաստանը, մեկ աստիճան ցած իջնելով, «կայուն»-ից դարձել էր «բացասական»: Ո՞վ է «Մուդիսին» հրավիրել Հայաստան...»,- գրում է «Հայացք»-ը:
Հասանելի է
русскийՏեղադրություն



























