ԵԱՀԿ-ն պետք է քննարկի Ղարաբաղի հարցով բանակցությունների խորացման հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկյավիչուսը` ելույթ ունենալով Լիտվայում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Վիլնյուսից:
«ԵԱՀԿ-ն պետք է քննարկի Ղարաբաղի հարցով բանակցությունների խորացման հնարավորությունը` համագործակցության եւ առաջընթացի հասնելու համար»,- նկատել է նա:
Վրաստանի կապակցությամբ Ռինկյավիչուսն ասել է, թե Լատվիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:




























