Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:
Հանրապետական պատգամավոր Արեգ Ղուկասյանը առաջարկել է օրինագծերի քվեարկությունը հետաձգել հաջորդ օրվան: Առաջարկը պաշտպանել է փոխխոսնակ Սամվել Բալասանյանը, ով բնակվում է երկրաշարժից տուժած Շիրակի մարզում:
«Ես Ձեզ հետ համաձայն եմ: Շատերն այսօր չեն կարող դահլիճում գտնվել: Ես ինքս էլ պետք է գնայի, բայց աշխատանքի բերումով այստեղ եմ », – ասել է Բալասանյանը:
Հիշեցնենք, որ 1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի հետեւանքով պաշտոնական տվյալներով 25 հազարից ավելի մարդ է զոհվել:



























