Ամերիկյան Իլինոյս նահանգի բնակիչներից մեկը պատմել է, որ շահել է վիճակախաղի 9 մլն 200 հազար դոլարի ջեքփոթը միայն այն պատճառով, որ վիճակախաղի տերմինալի հետ խնդիրներ է ունեցել, գրում է UPI-ն։
Խաղացողը պատմել է Իլինոյսի վիճակախաղի պաշտոնյաներին, որ իր շահումի պատմությունը սկսվել է Ադիսոնում մթերքի համար խանութ գնալուց։
Տղամարդը պատմել է, որ վիճակախաղի մեքենան օգտագործելիս որոշ խնդիրների է հանդիպել, բայց ի վերջո օգոստոսի 24-ի վիճակախաղի խաղարկության արդյունքում շահել է 9,200,000 դոլարի մրցանակը:





























