Սանտա Կլաուսները ԱՄՆ-ի ամենահայտնի լեռնային հանգստավայրերից մեկում դահուկներով ու սնոուբորդով իսկական շքերթ են կազմակերպել:

Ակցիան բարեգործական բնույթ է կրել, ցանկացած մարդ կարող էր Սանտա Կլաուսի կոստյում ստանալ` վճարելով 10 դոլար մանկական ֆոնդին:

Սանտա Կլաուսները զանգվածաբար հավաքվել են սարի վրա, որտեղից սահել են ցած, ինչպես նաեւ մասնակցել զանգվածային վազքին:

Ծննդյան տոների կապակցությամբ, բարեգործական ակցիան տեղ է ունեցել «Սանդի Ռիվեր» լեռնային հանգստավայրում: