Պատիժներն ու պատժամիջոցները հակառակ արդյունքն են տվել, չեն օգնել ու չեն օգնի, հանրությանն ավելի շատ նյարդայնացնում են ոչ կոռեկտ ու հաճախ օբյեկտիվության շրջանակից դուրս հայտարարությունները։
Դրա մասին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։
«Հայտարարությունները հիմնականում շանտաժ են պարունակում և համակարգվում են այն, ինչ մենք անվանում ենք «Գլոբալ պատերազմի կուսակցություն»՝ մեր ներկայիս ընդդիմության տերերը։ Ես կարծում եմ, որ այդ շանտաժը չստացվեց, ընդհակառակը, այն, ինչ տեսնում եմ մարզեր գնալիս, այն է, որ մեծ մոբիլիզացիա կա, հանրությունը ողջամիտ է»,- նշել է նա։
Ըստ Իվանիշվիլիի՝ հանրային գրգռվածությունն առաջանում է ոչ կոռեկտ և կողմնակալ հայտարարությունների պատճառով, հայտնում է Առաջին վրացական ալիքը։
«Ես բացարձակ վստահությամբ ասում եմ հանրությանը, քանի որ դրանով եմ զբաղված ամբողջ օրը, օրը 24 ժամ, շատ լավ գիտեմ և՛ մարզերը, և՛ քաղաքը, ամեն ինչ հակառակ արդյունքը տվեց մի պարզ պատճառով, որովհետև դա կողմնակալ տեղեկությունների վրա հիմնված ամեն տեսակի շանտաժներ էին»,- հայտարարել է Իվանիշվիլին։




























