Կրեմլը Դմիտրի  Մեդվեդեւի  Twitter-ի միկրոբլոգում անվայել ձայնագրության ի հայտ գալը վերագրել է աշխատակցի սխալին եւ խոստացել պատժել բոլոր մեղավորներին: 

«Այս գիշեր Դմիտրի  Մեդվեդեւի Twitter-ի էջում սխալ հղում է հայտնվել: Ստուգման արդյունքում պարզվել է, որ գաղտնագրի փոփոխության ընթացքում էջի տեխնիկական սպասարկման պատասխանատուն անթույլատրելի միջամտություն է թույլ տվել  @MedvedevRussia ժապավենում: Մեղավորները կպատժվեն», - ասվում է Կրեմլի կայքում:

Հիշեցնենք, Մեդվեդեւի միկրոբլոգում գիշերը հայտնվել էր կրեմլյան ինտերնետ-գաղափարախոս Կոնստանտին Ռիկովի հայհոյանքով լի խոսքն ուղղված նրանց, ովքեր իշխող կուսակցության մասին ասում են «խարդախների ու գողերի կուսակցություն»: Այն ընդամենը մի քանի րոպե է մնացել բլոգում, սակայն շատ բլոգերներ պահպանել են դրա screen shot-ը, որը տեղադրել են ինտերնետում: