Գլենդելում չորս մարդ կկանգնեն դատարանի առջեւ` Լաս Վեգասում նոր «Mercedes-Benz»-ի ենթադրվող գողության գործով, հաղորդում է «Glendale News-Press»-ը:
Ոստիկանությունը սպիտակ «Mercedes»-ը երկուշաբթի կանգնեցրել է այն բանից հետո, երբ տեղեկություն էր ստացել այն մասին, թե մեքենան գողացվել է Նեւադա նահանգում:
«Mercedes»-ի ուղեւորներ 24-ամյա Սարգիս Մխսյանը, 24-ամյա Չելսի Քանթրիմենը, 24-ամյա Գոռ Աթաբեկյանը հայտարարել են, թե մեքենան պատկանում է իրենց ընկերոջը:
Տղաներն ասել են, թե չեն իմացել, որ մեքենան գողացված է, բայց Քանթրիմենն ասել է, որ գլենդելցի 20-ամյա Քենիա Գարսիան գողացել է այն:
Մխսյանը, Աթաբեկյանն ու Քանթրիմենը ձերբակալվել են` մեքենայի գողության կասկածանքով:
Ոստիկանները մոթելներից մեկում հայտնաբերել են նաեւ Գարսիային, ով գրանցվել է այլ անունով: Նա ոստիկաններին բացատրել է, թե մտացածին անուն է օգտագործել, քանի որ պարուհի է:
Ոստիկանությունը խուզարկել է Գարսիայի համարը եւ գտել որոշ արժեքավոր օրեր, այդ թվում` «Mercedes»-ի գրանցման համար քարտեր, անդորրագրեր, անձնագրեր: Դրանցից եւ ոչ մեկը չի պատկանել սենյակի բնակչին:
Գարսիան եւս ձերբակալվել է մեքենայի առեւանգման կասկածանքով:




























