Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հրավերով դեկտեմբերի 8-9-ը կլինի Ավստրիայում։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը Վիենայում մասնակցելու է Համաշխարհային քաղաքականության 4-րդ կոնֆերանսին եւ հանդես կգա ելույթով։
Նշվում է, որ կոնֆերանսի օրակարգում է լինելու Արաբական գարունը, բնական աղետները, համաշխարհային տնտեսությունն ու սոցիալական պատասխանատվության հետ կապված խնդիրները։




























