Մոլդովայի նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները, որոնց առաջին փուլը անցկացվել է հոկտեմբերի 20-ին, կեղծվել են, ըստ Lenta.ru-ի՝ դրա մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:  

«Արևմուտքը պատրաստ է մասնատել Մոլդովան, ինչպես դա արել է բազմիցս։ Չնայած Մոլդովայի իշխանությունների բացահայտ ճնշմանը և ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների բացահայտ մասնակցությանը, նախագահական ընտրությունների և եվրաինտեգրման հանրաքվեի արդյունքները ձախողվեցին»,-հայտարարել է Զախարովան։

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ «դիտորդները ճանաչում են հանրապետության նախագահական ընտրությունների քվեարկության ձախողված արդյունքը»։

Զախարովան միաժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանում մոլդովական համայնքը զրկված է ձայնի իրավունքից։